News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսն իր ճանապարհների ծանրաբեռնվածությամբ ԱՄՆ-ի երկրորդ քաղաքն է: Արդեն երկար տարիներ է, ինչ վարորդները տարեկան   80 ժամ անցկացնում են խցանումներում: Ամենածանրաբեռնված քաղաքը Վաշինգթոնն է, որտեղ խցանումների մեջ ավելի երկար ժամանակ են անցկացնում` տարեկան  82 ժամ:

Երրորդ տեղում, փորձագետների տվյալներով, Սան Ֆրանցիսկոն է`  78 ժամ խցանումներում, այնուհետեւ Նյու Յորքը եւ Սան Խոսեն, համապատասխանաբար` 74 եւ 67 ժամերով:

ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարության տվյալներով ամերիկացիները ընդհանուր հաշվարկով  երեք միլիոն մղոն ճամփա են անցնում, ինչով 2007 թվին ռեկորդ են սահմանել:

Մասնագետների խոսքով, խցանումների խնդիրը հնարավոր կլինի լուծել, եթե ձեռնարկությունները իրենց մասնագետների համար փոխեն աշխատանքային գրաֆիկները, դրանք ավելի ճկուն դարձնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ