News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ին Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց նրան Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Իգոր Նազարուկն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ երկու երկրների միջեւ առկա համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու համար առավելագույն ջանքերը կներդնի։ Դեսպան Նազարուկը Հայաստանի արտգործնախարարին փոխանցեց Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նազարուկը քննարկեցին առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Երկուստեք կարեւորեց այդ ուղղությամբ հավելյալ ջանքերի գործադրումը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին եւ միջխորհրդարանական կապերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՏՄ շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաեւ արտգործնախարարությունների միջեւ համագործակցությանը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ