News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունաստանի Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Տանու-Խրիստոֆիլուն վարչապետի պաշտոնակատար է նշանակվել: Նա օգոստոսի 27-ին երդում կտա:

Տանու-Խրիստոֆիլուն ժամանակավոր կառավարություն պիտի կազմի: Մինչ այդ, ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողացել կառավարություն կազմել, ինչի հետեւանքով Հունաստանում ծառայողական կառավարություն է նշանակվել, հաղորդում է Slon-ը` վկայակոչելով Reuters-ին:

Հունաստանի նախորդ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական էր տվել օգոստոսի 20-ին` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Դրանք տեղի կունենան սեպտեմբերի 20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ