News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ճարտարապետ Ալեքսանդր Լիշնեւսկու առանձնատան ճակատամասից Մեֆիստոֆելի քանդակը կոտրելու պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել կազակները։ Այս մասին «Ֆոնտանկա» կայքի խմբագրություն ուղարկած նամակում հայտնել է «Սանկտ Պետերբուրգի կազակներ» կազմակերպության նախկին ղեկավար Դենիս Գորչինը։ Նա ընդգծել է, որ Ռուսական եկեղեցու ներկայացուցիչները կատարվածի հետ կապ չունեն։

«Պետրոգրադկայի տան սատանային մենք ենք կոտրել։ Այն տեսարժան վայր էր դարձել, այդ արձանը հատուկ ցուցադրում էին ուղեցույցերում որպես պարադոքս, թե եկեղեցու դիմաց սատանայի արձան կա, որը թույլ չի տալիս խաչ կառուցել։ Մեզ զայրացնում էր, որ այս լեգենդը զբոսաշրջիկների խայծ էր դարձել։ Ստացվում է, որ դա սատանայի բացահայտ երկրպագություն է»,- ասված է ուղերձում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ բանվորը մուրճի հարվածով կոտրել է Մեֆիստոֆելի դարավոր քանդակը, որը  զարդարում էր այդ շենքի վերնաճակատը՝ շենքի կառուցման պահից ՝ 1910 թ.-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ