News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կամբոջայի դատարանն օգոստոսի 27-ին 5 տղամարդու 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել՝ Քանդալ նահանգի մենաստանից Բուդդայի մասունքներով ոսկե սափորը գողանալու համար: 6-րդ կասկածյալն արդարացվել է:

Թանկարժեք սափորը, որում, ինչպես ենթադրվում է, պահպանվում են Բուդդայի ատամները, մազերն ու ոսկորները, ինչպես նաեւ մի քանի փոքրիկ արձանիկներ, գողացել էին 2013 թվականի վերջին, ինչը մեծ սկանդալ են հրահրել բուդդայական երկրում: Ըստ Bangkok Post-ի, գողոնը հաջողվել է գտնել 2014 թվականի փետրվարին, երկրի հարավային գավառներից մեկի մի առանձնատանը:

Գողությունը կատարելու մեղադրանքով 6 մարդ դատարանի առջեւ է կանգնել, որոնցից 4-ը տաճարի անվտանգության ծառայության աշխատակիցներից են եղել:

Բուդդայի մասունքները Շրի Լանկայից Կամբոջա են բերվել 1950 թվականին, Բուդդայի ծննդյան 2500-ամյակի առիթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ