News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե կառավարությունը չսուբսիդավորի փոքր ու միջին ձեռնարկությունների էլեկտրաէներգիայի ավելացված վարձը, կսկսվի գնաճ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ՓՄՁ ներկայացուցիչները, որոնց մի մասն արդեն ստացել է պայմանագրեր, որոնցում սահմանված էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար ՓՄՁ ներկայացուցիչը պետք է վճարի 48,78 դրամ՝ նախկին 41,85 դրամի փոխարեն:

«Մենք ամեն ինչ մեզ մոտ ենք թխում և հացը, և կարկանդակները, ու եթե էլեկտրականությունը թանկանա, մենք էլ ուզած չուզած պիտի գները բարձրացնենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հացաբուլկեղենի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող կետերից մեկի տնօրենը։

Մի մասն էլ վստահեցրեց, որ կրճատված առեւտրաշրջանառության պայմաններում առանց այն էլ նվազած եկամուտը էլ ավելի կկրճատվի, ինչի հետեւանքով իրենց բիզնեսը անշահութաբեր կդառնա, հնարավոր է` մտածեն բիզնեսը փակելու մասին։

«Այնպես են անում, որ փակես։ Եթե հիմա գրեթե հաճախորդ չկա, թանկացումից հետո էլ ընդհանրապես մարդ չի մտնի, ես էլ կփակեմ, կթողնեմ ու կգնանք ուրիշ երկիր»,– դժգոհեց գարեջրատներից մեկի սեփականատերը։

Այնուամենայնիվ, գրեթե բոլոր ՓՄՁ–ներում մեզ ասացին, որ «ճար չունեն» եւ ստորագրելու են պայմանագրերը ՀԷՑ–ի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության վերջին նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ խոշոր բիզնեսի մասով կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սուբսիդավորում չի կատարելու, իսկ ՓՄՁ-ների վերաբերյալ որոշումը դեռ քննարկման փուլում է:

Նշենք, որ ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ իրենք առաջնորդվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ և որ իրենք կառավարության որոշումների հետ որեւէ կապ չունեն, այսինքն սուբսիդավորման հարցը կառավարությունը պետք է քննարկի եւ որոշում ընդունի, իսկ մինչեւ այդ իրենք ՓՄՁ–ներից պահանջելու են վճարել նոր սակագնով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ