News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։

Նախնական քննության տվյալներով՝ 34-ամյա տղամարդն սպանվել է համագյուղացու կողմից՝ 2015թ. օգոստոսի 27-ին՝ ժանը 08:00-ի սահմաններում։ Առերեւույթ հանցագործություն կատարած անձը «ԱԿՍ» տեսակի գործարանային արտադրության հրազեն հանդիսացող ինքնաձիգից Պտղնու ձորում՝ 300մ հեռավորությունից կրակել եւ սպանել է Պտղնու ձորում գտնվող ձկնաբուծարանի մոտ կանգնած Արսեն Ազիզյանին:

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

Պտղնու ձորում՝ տուժողին  պատկանող ջրավազանի տարածքից 300մ հեռավորության վրա հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի 21 պարկուճ, ջրավազանի մոտ՝ արնանման լյարթացած հետքեր, կողքի սպիտակ քարերի վրա հրազենային գնդակի հետադարձացատքի երեք հետք, իսկ դիմացի ծառի մոտ 10սմ տրամագծով բնի վրա միջանցիկ հրազենային հետք, ձկնաբուծարանի պահակակետի մուտքի մոտ հայտնաբերվել է 2 հատ որսորդական հրացանի պարկուճ եւ մեկ որսորդական հրացան:

Կասկածյալը ձերբակալվել է, նրա մասնակցությամբ կատարված զննության ընթացքում նա ներկայացրել է «ԱԿՍ» տեսակի գործարանային արտադրության հրազեն հանդիսացող ինքնաձիգը՝ լիցքավորված 19 մարտական փամփուշտով, 1 հատ «ԱԿՍ» տեսակի փամփշտատուփ լիցքավորված 29 մարտական փամփուշտով, մեկ տուփ փամփուշտ, ինչպես նաեւ 275 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ:

Դիակի վրա հայտնաբերվել  է 6 հրազենային վնասվածք, որից 2-ը ձախ ձեռքի արմունկի շրջանում, 2-ը ձախ ուսի շրջանում, 1-ը աջ կրծքավանդակի կենտրոնական մասում, իսկ մյուսը մեջքի կենտրոնական հատվածում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ