News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան 10 օր է՝ 38-ամյա Ստեփան Մելիքովը գտնվում է ԱԱԾ մարմնի լիազոր ներկայացուցիչների հսկողության ներքո՝ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային գոտում։ Մեր տեղեկություններով, նրան օգոստոսի 12-ին Շվեդիայի Թագավորությունից արտաքսել են Հայաստան։

Փաստաբան Վահե Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ստեփան Մելիքովի տարիքը, անունը եւ արտաքին տեսքը համընկել են մեկ այլ ՀՀ քաղաքացու տվյալների հետ, իսկ նրան արտաքսելը շփոթության արդյունք է։ Ստեփան Մելիքովը ծնվել է Բաքվում, քաղաքացիությունը դեռ չի պարզվել, ապրում է Շվեդիայում, երբեք Հայաստանում չի եղել, այստեղ էլ ազգականներ չունի։ Եվ երբ նրան հարցրել են, թե ում ես ճանաչում, տվել է փաստաբան Վահե Սեդրակյանի անունը։

Փաստաբանը, սակայն, չի կարողանում ոչ տեսակցել նրան, ոչ էլ իրավական օգնություն ցուցաբերել։ Սեդրակյանը նշեց, որ Ստեփան Մելիքովին տեսակցելու ու իրավական օգնություն տրամադրելու խնդրով օգոստոսի 17-ին դիմել է ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Նա ասաց, որ առաջին իսկ օրը հեռախոսային խոսակցություն է ունեցել Ստեփան Մելիքովի հետ, սակայն դրանից հետո որեւէ տեղեկություն չունի, գիտի միայն, որ Մելիքովը նաեւ առողջական խնդիրներ ունի։ Փաստաբանի խոսքով, ԱԱԾ աշխատակիցներն անհարկի խոչընդոտներ են ստեղծում նրան հանդիպելու հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ