News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 14-ին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ազատվեց աշխատանքից, եւ գրեթե մեկուկես ամիս, այդ պաշտոնը թափուր է մնում: Անցած մեկուկես ամիսների ընթացքում նախարարի մի քանի թեկնածություններ են քննարկվել, եւ մինչեւ վերջերս բոլորը սպասում էին, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը համարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ եւ նրա անմիջական հովանավորյալ:

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը եւս նախարար էր նշանակվել Աբրահամյանի քվոտայով, եւ այդ պատճառով միանգամայն տրամաբանական էր համարվում, որ Աբրահամյանը կարող է նախարարի պաշտոնում նշանակել իր ուզած մարդուն: Մեր տեղեկություններով, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կարող էր հայտարարվել, որ Արդարադատության նախարար է նշանակվում նախկին փոխոստիկանապետ, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը:

Ի տարբերություն Արփինե Հովհաննիսյանի՝ Օսիկյանը համարվում է նախագահական նստավայրին մերձ շրջանակների ներկայացուցիչը: Նա քրեակատարողական վարչության պետ է նշանակվել նախագահական նստավայրի աջակցությամբ:

Նախագահական նստավայրի եւ կառավարության ոչ բացահայտ, բայց խիստ զգալի հակամարտությունը ցույց է տալիս, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի լիազորությունները կադրային որոշումների մասով սահմանափակ են, եւ գնալով դրանք ավել են սահմանափակվում: Որովհետեւ այն հարցը, թե ով է գործադիր իշխանության իրական տերը՝ նախագահը՝ ի դեմս իր աշխատակազմի, թե՞ կառավարությունը, մնում է բաց, եւ դա ամենին էլ չի կարգավորվում օրենքներով կամ Սահմանադրությամբ այս կամ այն կողմին վերապահված լիազորություններով: Այստեղ ավելի շատ դեր են խաղում անձնական հատկանիշները եւ անձնական կշիռը:

Եթե իսկապես այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Արդարադատության նախարար նշանակվի Արթուր Օսիկյանը, ապա դա ներիշխանական համակարգում կդիտարկվի որպես վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերի թուլացման հերթական ապացույց: Ի վերջո իշխանական համակարգը հենց այդպիսի ինդիկատորների միջոցով է որոշում այս կամ այն պաշտոնյայի ազդեցությունը, եւ ըստ այդ էլ որոշում է՝ իմաստ ունի տվյալ պաշտոնյայի հետ ապագայի հույսեր կապել, թե պետք է հնարավորինս դիստանցիա պահել նրանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ