News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թբիլիսի կատարած այցի ժամանակ Վրաստանին կոչ է արել շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Նրա խոսքով՝ Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնի բացումն ուղղված չէ  որեւէ երկրի դեմ։

Հիշեցնենք, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը բացվել էր օգոստոսի 27-ին Թբիլիսիի «Կրծանիսի» կենտրոնում։ Բացման արարողությանը ներկա է եղել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Ես եւ ՆԱՏՕ-ն շարունակում ենք Վրաստանին կոչ անել շարունակել երկխոսությունը ՌԴ-ի հետ։ Պաշտպանությունը, փուլային քաղաքականությունը, կայուն դիրքորոշումը եւ երկխոսությունը չեն հակասում իրար։ Ռուսաստանը ապագայում էլ այս կամ այն ճանապարհով կլինի  Վրաստանի մեծ հարեւանը, բայց երկխոսությունը միշտ էլ անհրաժեշտ կլինի»,- ասել է գլխավոր քարտուղարը, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ տարածաշրջանում վերջին ժամանակներս Ռուսաստանի ապակառուցողական եւ սադրիչ քայլերը չեն նպաստում անվտանգության բարելավմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ