News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը հետաքրքրված է ռուսական արտադրության օդանավեր ու հրթիռակիրներ ձեռք բերելով, հայտնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով Իրանի նախագահի՝ գիտության ու տեխնոլոգիաների հարցով տեղակալ Սորեն Սատտարիին։

Այս պահին բանակցություններ են ընթանում առնվազն երկու տեսակի ռազմական օդանավերի գնման վերաբերյալ։

Սատտարին նաեւ հայտնել է, որ Իրանը պատրաստ է ռուսական հրթիռակիրներով ուղեծիր դուրս բերել իր արբանյակները, սակայն դա պետք է իրականացվի համատեղ նախագծերի շրջանակում։ «Այսինքն մենք պետք է համատեղ նախագծենք ու ստեղծենք արբանյակներ, նաեւ համագործակցենք տիեզերական նշանակության հրթիռների ստեղծման ոլորտում»,- պարզաբանել է նա։

Սատտարին նշել է, որ պատժամիջոցային ժամանակաշրջանից հետո Իրանը սխալների ուղղում է արել։ «Սա նշանակում է, որ մենք մտադիր չենք պարզապես նավթ վաճառել ու այդ շահույթով այլ երկրների ապրանքներ գնել»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Իրանում պատժամիջոցների հետեւանքով մասնավորապես սկսվել է դեղամիջոցների սուր պակաս։ Ավելի ինքնաբավ դառնալու համար հիմա երկիրը ապավինելու է տեխնոլոգիաների զարգացմանը ու ներդրումներ գրավելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ