Չինաստանում անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ավտոբուսի կանգառը՝ մարդկանցով հանձերձ, գետնի տակ անցնում: Բառացիորեն մի քանի վայրկյանում 10-մետրանոց փոս է առաջացել:
Բազմաթիվ ականատեսների աչքի առջեւ մայթը փլուզվել է՝ իր հետ տանելով 5 մարդու: Մի կնոջ բախտը բերել է, ով հասցրել է բռնվել խողովակից: Եվս 4 մարդ հայտնվել է 4-մետր խորությամբ փոսում:
Մինչեւ փրկարարների ժամանելը անցորդներն օգնել են նրանց դուրս գալ փոսից, հաղորդում է «Առաջին ալիքը»:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Դեռեւս անհայտ է փլուզման պատճառը: