News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը պայթյունի հետեւանքով մահացած 21-ամյա Գոռ Թումոյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ գործի քննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Դեպքի էական հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց  պատասխանները դեռևս չեն ստացվել:

Հիշեցնենք, որ Գոռ Թումոյանի մայրը՝ Նարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ որդուն սպանել են ամուսնու եղբայրն ու ողբորորդին: «Համոզված եմ, որ իրենք տունս քանդեցին, որդուս սպանեցին: Դրանից հետո էլ իրավապահ մարմիններին փող տվեցին ու գործը փակել տվին»,- ասել էր տիկին Նարինեն:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասի ավտոտնակում: Պարզվել է, որ ավտոտնակի դարպասները շպրտվել են հարակից սեփական տան ուղղությամբ եւ թիվ 60 շենքի բակային հատված, որտեղ հայտնաբերվել է 21-ամյա Գոռ Թումոյանը:  Վերջինս «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Ամենաշատ