News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հավատացեք եկել է ահաբեկիչներին իրենց որջում ոչնչացնելու ժամանակը. եթե ոչ այսօր ապա վաղը կարող է ուշ լինել: Այս մասին հայտարարություն է տարածել «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորումը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«2014թ. օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» կոչվող հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի, մեր Շանգալի վրա եւ սկիզբ դրեցին եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների եւ ցեղասպանության: Սկսվեց եւ միջեւ օրս շարունակվում է մեր ժողովրդի նկատմամբ մարդկային մեծ աղետը…

ԻՊ-ի հրեշների ոճրագործությունները, տարածքների ամայացումը, քաղաքացիների գլխատումը վայրագությունների ցուցադրումը հանցագործություն են մարդկության եւ քաղաքակրթության դեմ: Դաժան անորոշ խավարը դեռեւս շարունակվում է պատել մեր բնօրրանի մի մասը:

Եզդի ժողովրդի անվանի երգչուհի Խատե Շանգալին 2015թ. հուլիսի 2-ին ստեղծել է «Արեւի աղջիկներ» կամավորական եզդիական զինջոկատը եւ տղամարդկանց հետ հավասար պայքարում է Շանգալի եւ եզդի գերիների «ստրուկների» ազատագրման համար: Ջոկատի աղջիկները սպանելով «Իսլամական պետության» հրեշների նրանց ուղարկում են դժոխք: Որովհետեւ, ըստ նրանց հավատքի, կնոջ կողմից սպանվածը դրախտ չի գնում: Այդ անասնական մղումներով տարված հրեշների մոտ իշխում է մահվան պաշտամունքը:

Երգչուհին զենք է վերցրել մայր, կին, աղջիկ, քույր ու հարս, մեր բոլորիս համար գեղեցկության տիպար կին, Աստծո կողմից կոչված են ծնելու, սիրելու, սիրվելու եւ արարելու համար: Բայց եզդի կինը այսօր մեր բնօրրանում զենք է վերցրել եւ սպանում է մարդ արարածին «եթե կարելի է իհարկե նրանց մարդ համարել»: Սպանում է ուրիշ կնոջ, նույնպես մոր ստեղծածին: Չի ուզում որդեկորուս եւ որդեսպան լինի, բայց կյանքը, շրջապատն իրեն որդեսպան է դարձրել նրան ցավ ու տառապանք է պատճառել այնպիսի ցավ, որը միայն հիշելն ահավոր ցավ է պատճառում: Եզդուհին զենք է վերցրել բիրտ, վայրագ եւ անմարդկային ուժի դեմ: Զայրութը ներսից խեղդում է բավական է բավական, եթե ժամանակին ամերիկյան եւ Եվրոպական զինվորական միջամտության որոշման դեմ պայքարողներ կային ապա այսօր առերեւույթ երեւում է որ շատ շատերը հասարակության մեծամասնությունը համոզիչ կերպով Իսլամական պետություն ահաբեկիչների դեմ կատարվելիք գործողությունների որոշման կողմնակից են:

Հավատացեք եկել է ահաբեկիչներին իրենց որջում ոչնչացնելու ժամանակը: Եթե ոչ այսօր ապա վաղը կարող է ուշ լինել: Լինենք միասնական ԻՊ չարիքը վերացնելու գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու ուղղությամբ: Ժամն է գնահատենք մեկ մեկու ափսոսենք միմյանց եւ կանխենք մեզ սպառնացող աղետը:

Թե ես սխալվում եմ աղետը, ահաբեկչությունները միայն իսլամական պետություն կոչվող հրեշների հետ կապելու հարցում: Միթե կան ավելի խորքային գործընթացներ, որոնք չեն երեւում, որոնք մենք չենք տեսնում: Հավատացած եմ, որ իրադարձությունները կզարգանան ի նպաստ արդարության: Այդ ամենին կհետեւեն պատասխաներ որ ԻՊ-ի հրեշները չարիք են բոլորիս համար: Աշխարհի հզորներ ցավալի է բայց չպետք է մոռանանք որ դրա նախադեպերը բազմիցս եղել են դրանք կործանարար հետեւանքներ են ունեցել մարդկության համար: Հարկավոր է ժամանակին զգուշանանք եւ մեր ապագան չկանգնեցնենք այդ վտանգի արջեւ:

Աստված ապավեն ամբողջ աշխարհին մեր ընդհանուր տուն երկիր-մոլորակին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ