News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 25-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ Արմեն Օ.-ն «ԶԻԼ» բեռնատարով գողացել է Գրիշա Գ.-ին պատկանող 7 գլուխ անասունը եւ տեղափոխել Շուռնուխ գյուղ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արմեն Օ.-ն Սիսիանի տարածաշրջանի «Քարաշենի արոտներ» կոչվող վայրից նշված 7 գլուխ անասունը գողացել եւ իր «ԶԻԼ»-ով տեղափոխել է Շուռնուխ գյուղի բնակիչ Գալերիկ Հ.-ի անասնագոմ, ներկայացնելով որպես իր անասուններ եւ փորձել է դրանք իրացնել 40-ամյա Արսեն Ս.-ին, սակայն վերջինս կասկածելով, որ անասունները գողացված են եւ պատկանում են իր ծանոթ Գրիշա Գ.-ին` հրաժարվել է այն գնելուց եւ հայտնել է նրան, իսկ Արմեն Օ.-ն էլ գիտակցելով, որ բացահայտվել է անասնագողության փաստը, թողնելով անասունները` դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Գողոնը հայտնաբերվել եւ վերադարձվել Գրիշա Գ.-ին:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ