Ավստրիայում կանգ առած բեռնատարի մեջ ավելի քան 70 մահացած ներգաղթյալի դիակ է հայտնաբերվել։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով Ավստրիայի կառավարության ներկայացրած տվյալները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բեռնատարում եղել է 20-50 մահացած ներգաղթյալ։ Բեռնատարը հայտնաբերել էին Սլովակիայի եւ Հունգարիայի հետ սահմանից ոչ հեռու։ 70 դիակ հայտնաբերելու մասին տեղեկությունն հաստատել է Ավստրիայի ՆԳՆ մամուլի խոսնակ Ալեքսնադր Մարակովիցը, հայտնում է Gazeta.ru-ն։
Հիշեցնենք, որ Ավստրիայի ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ ավտոմայրուղիներից մեկի վրա կայանած բեռնատարում հայտնաբերած 50 ներգաղթյալներն արդեն մի քանի օր մահացած են եղել։