News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի հետ համաձայնությունը պատմական հնարավորություն է համարել, սակայն նշել է, որ դա հնարավոր է դարձել ԿԺԴՀ ռազմական ուժի շնորհիվ։

«Համատեղ հայտարարությունը առանցքային պատմական հնարավորություն դարձավ սուր ռազմական հակամարտության թուլացման եւ միջկորեական աղետալի հարաբերությունները հաշտության եւ վստահության ճանապարհ վերադարձնելու համար»,- ասել է Կիմ Չեն Ընը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

ԿԺԴՀ ղեկավարը նշել է, որ համաձայնությունը հնարավոր է դարձել մեծ կուսակցության ստեղծած հսկայական ռազմական ուժի եւ միջուկային զսպման միջոցների շնորհիվ։

Հիշեցնենք, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ հարաբերությունները սրվել էին օգոստոսի 4-ին։ Իսկ օգոստոսի 24-ին երկարատեւ բանակցություններից հետո Փհանմունջոմում ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ համաձայնագիր էր ստորագրվել, որով Հյուսիսային Կորեան ցավակցանք էր հայտնել նռնակի պատճառով տեղի ունեցած միջադեպի համար, իսկ Սեուլը համաձայնվել էր սահմանին բարձրախոսներ միացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ