Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արմավիրի մարզի Գայ գյուղից բերման են ենթարկել 56-ամյա Մեսրոպ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա օգոստոսի 22-ին մի տնամերձ հողամասից գողացել է ջրի պոմպ` պատճառելով 75.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: