News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղազախստանում ժողովրդավարության մասին պետք է զգուշորեն խոսել կրոնական առանձնահատկությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի  նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը «Սահմանադրություն. միասնություն, կայունություն, բարգավաճում»  թեմայով գիտագործնական կոնֆերանսի ժամանակ, հայտնում է Nur KZ-ը։

«Մեզ ասում են, թե անհրաժեշտ է առաջ շարժվել ժողովրդավարության ճանապարհով, որով ապրում են Արեւմուտքում։Մենք դա հիանալի ենք հասկանում։ Ժողովրդավարությունը մարդկության զարգացման ընդհանուր մագիստրալային ուղի է։ Մենք գնում ենք դեպի այն, սակայն մենք միշտ հաշվի ենք առնում, որ մենք ասիական հասարակություն ենք, մեր ավանդույթները տարբերվում են արեւմտյան ավանդույթներից։ Մեր կրոնական եւ մշակութային հայացքներն այլ են։ Այդ պատճառով մենք պետք է զգույշ առաջ գնանք»,- նշել է Նազարբաեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ