News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Ամուրսկայա շրջանի բնակիչը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել վեց մանկահասակ աղջիկների բռնաբարության համար, որոնցից երեքը նրա նախկին կողակիցների դուստրերն են եղել։

Ինչպես հայտնում է ռեգիոնալ դատախազությունը՝ Բլագովեշչենսկի 37-ամյա բնակիչը 2006-2013 թթ․ բազմիցս սեռական բնույթի գործողություններ է կատարել աղջիկների նկատմամբ, որոնք հանցագործությունների կատարման պահին 5-ից 9 տարեկան են եղել։

Աղջիկներից երեքը այն կանանց դուստրերն էին, ում հետ նա կենակցում էր հանցագործությունների կատարման ժամանակաշրջանում, մնացած տուժածները ՝ այդ աղջիկների ընկերուհիներն են եղել։ Նա հիմնականում տեսագրում էր մանկահասակների նկատմամբ իր գործողությունները։ Կատարված հանցագործությունները պատկերող տեսագրություններն էլ հենց դարձել են այս գործով հիմնական ապացույցներից մեկը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Բացի դրանից դատարանը մեղավորին դատապարտել է հոգեբան- բժշկի մոտ հարկադիր հսկման ու բուժման։ Նա այդ բուժումը պետք է անցնի ամբուլատոր պայմաններում, պատիժը կրելու վայրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ