ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ապրակսինի թաղամասում ադրբեջանցիների միջեւ ծագած զանգվածային կոնֆլիկտը մահացու ելք է ունեցել։ Ինչպես հայտնում է «Օպերատիվնոե պրիկրիտիե» գործակալությունը, ադրբեջանցիների միջեւ վեճը ծագել էր օգոստոսի 27-ին։ Ծեծկռտուքի ժամանակ սառը զենքից վիրավորվել է 3 մարդ՝ 32, 28 եւ 31 տարեկան։
Վիրավորներից մեկը ստացած հարվածներից շտապ օգնության մեքենայում մահացել է, մյուս երկուսը հիվանդանոց են տեղափոխվել։