News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երաժիշտ, «Լենինգրադ» խմբի անդամ Ստաս Բարեցկի Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում  Samsung-ի  iPhone եւ պլանշետ է ջարդել: Ինչպես նա պատմել է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին, ինքը նման քայլի է դիմել հայրենական արտադրությանը զարգացման կոչ անելու նպատակով:  

Բարեցկին վաճառողին խնդրել է ռուսական հեռախոսներ ցույց տալ, բայց պարզվել է, որ խանութն այդպիսիք չի վաճառում: Այդ ժամանակ նա նետել է խորհրդատուի առաջարկած սարքերը եւ ոտքով ջարդել է: 

«Այս ակցիայի նպատակը սարքերի դեմ բողոքելը չէ, այլ ցույց տալը, որ պետք է ինչ-որ բան ստեղծել՝ մեր սեփական սարքերը, վերականգնել էլեկտրոնիկայի գործարանները… Ինչո՞ւ պիտի մենք ամեն ինչ առնենք: Դա հսկայական գումարներ արժե» — մեկնաբանել է Բարեցկին: Նա ավելացրել է, որ վաճառքի սրահին փոխհատուցել է վնասը:

Երաժիշտը նաեւ հաղորդել է, որ ինքը «հին Nokia» է օգտագործում և դրա համար  մեղավորության զգացում չունի:

 «Ֆինները խոշոր հաշվով մեր եղբայրներն են: Ինչո՞ւ պիտի ամբողջ փողս տամ   iPhone-ին: Ձեւավորում մտածեք, լոգոտիպերը փոխեք, ոնց որ չինացիներն են անում:   Շատերը ինձ հանդիմանում են, որ BMW եմ քշում, շուտով կայրեմ դա, ու վերջ: Ու   «Ժիգուլիի» կանցնեմ: Լրիվ լուրջ եմ ասում», — նշել է երաժիշտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ