Օգոստոսի 27-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Աշոտ Ա.-ն, ով հայտնել է, որ տանը անհայտ անձի կողմից հարված է ստացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նրան վնասվածքը պատճառել է 61-ամյա Անդրանիկ Գ.-ն, ով ժամը 19.30-ին տվել է բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: