News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սինգապուրի Նանյան քաղաքի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները պիթոնի եւ արքայական կոբրայի պայքարի ականատեսն են դարձել: 

Պիթոնը մեկ ու կես ժամ շարունակ սեղմել է կոբրայի գլուխը եւ բաց չի թողել: Երբեմն  «ըմբշամարտիկների» իրանները կտրուկ ձգվում էին, եւ սողունները փորձում էին իրար առավելագույն վնաս հասցնել: Ականատեսներն այդ ամենը նկարահանում էին հեռախոսներով:

Տեղ հասած մասնագետները փորձել են բաժանել նրանց, կոբրան վայրկենապես անհետացել է դեպքի վայրից, իսկ պիթոնին որոշ ժամանակ անց կարողացել են հեռացնել մարդկանցից: Ականատեսներն ասում են, որ փախած սողունը օրվա ընթացքում մի քանի անգամ վերադարձել է, բայց փրկարարները այդպես էլ չեն կարողացել բռնել նրան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ