News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշենկոն 17 տարվա ազատազրկման է դատապարտվել քաղաքական գործիչ Գալինա Ստարովոյտովայի սպանության համար։ Նա պատիժը կկրի հատուկ ռեժիմով գաղութում։ Գլուշենկոն նաեւ պարտավորվել է 300 հազար ռուբլի տուգանք մուծել։

Մեղադրյալը իր վերջին խոսքում հայտարարել է, որ սպանության համար ինքը անձնական դրդապատճառներ չի ունեցել։ «Ես ներողություն եմ խնդրում ռուս ազգից։ Առանց ինձ այս հանցագործությունը չէր բացահայտվի։ Գործը կասեցվել էր»,- ասել է Գլուշենկոն եւ խոստովանել, որ եթե չկատարեր Բարսուկովի հրահանգները, իրեն կսպանեին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գլուշենկոն Սանկտ Պետերբուրգի դատախազության  հետ նախադատական համաձայնագիր է կնքել, որով իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել գործարար Վլադիմիր Բարսուկովի դեմ, ով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Պետերբուրգի խանութների վրա հարձակումներ իրականացնելու եւ սեփականատերերից գումար կորզելու համար։

 «Ժողովրդավարական Ռուսաստան» կուսակցության համանախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովան սպանվել էր 1998թ. նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ