News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով կառուցվող արագընթաց մայրուղու որակից գոհ ենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, մայրուղու Երեւան-Արտաշատ հատված այցելության ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ այդ հատվածում ավարտվել են բետոնապատման աշխատանքները, եւ այժմ կառուցապատող ընկերությունն իրականացնում է ճանապարհի լուսավորության, կահավորման աշխատանքներ:

«Մենք այսօր որակից գոհ ենք, աշխատանքներն իրենց հունով շարունակվում են։ Մեր ժողովուրդը շատ անհանգստանում է, թե աշխատանքներ չեն կատարվում, բայց տեսնում եք, որ աշխատանքների մեծ մասն արդեն  ավարտված է: Կահավորանքը, որն իրականում աշխատատար է, կավարտենք դեկտեմբերի վերջին։ Կարեւորն այն է, որ այն աշխատանքներն են մնացել, ինչը եղանակը մեզ թույլ կտա, որ ավարտենք դեկտեմբերին»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 1-ին եւ 2-րդ տրանշները կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության պատասխանատուների հետ զրույցում անդրադարձավ հաճախ հնչող այն մտահոգությանը, թե այդ ճանապարհահատվածով երթեւեկելիս՝ ճանապարհի կարերի պատճառով ձայն է լսվում։

«Կորսան Կորվիամ» ընկերության արտադրության պետ Լուիս Մարտինեսը լրագրողներին ասաց. «Բետոնի պատվածքն, ինչպես տեսնում եք, կտրած է եւ կարերի մեջ հատուկ նյութ է լցված։ Նպատակն այն է, որ ամառ-ձմեռ ջերմաստիճանի տատանման ժամանակ բետոնը չճաքի։ Իսկ ձայնը այդ կարերին մեքենաների անիվների հպումից է գալիս: Նման բանի կարող եք ականատես լինել օրինակ Գերմանիայում կամ եվրոպական որեւէ այլ երկրում, որտեղ բետոնե ծածկույթով ճանապարհ կա»:

Ընկերության պատասխանատուի խոսքով՝ ճանապարհահատվածը լիարժեք շահագործման հանձնելուց հետո, երբ երթեւեկության թույլատրելի արագությունը կլինի ժամում 110 կմ, ձայնն այլեւս ոչ ոքի չի անհանգստացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ