News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շինծու մեղադրանքով մեղադրյալի կարգավիճակում հայտնված «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին արդեն երկրորդ անգամ արգելվում է մասնագիտական գործունեության անհրաժեշտության բերմամբ դուրս գալ ՀՀ սահմաններից: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նախորդ անգամ նրան արգելվեց Ինտերնետի կառավարման համաեվրապական ամենամյա   համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա, իսկ այս անգամ նրան արգելում են որպես Եվրոպայի խորհրդի Ինտերնետի ազատության ու միջպետական տեղեկատվական հոսքերի հարցերով կոմիտեի անդամ զեկուցումով հանդես գալ այդ կոմիտեի հերթական նիստում, որը տեղի է ունենալու ս.թ. սեպտեմբերի  7-ից 8–ը՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում:

Գ. Չուգասզյանը պատշաճ կերպով պահպանել է երեւույթի ձեւական-իրական առումը եւ, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պարագայում նախատեսում է քննիչի թույլտվությամբ այլ տարածք մեկնելու հնարավորություն, ինչպես նաեւ նկատի ունենալով բազմաթիվ նախադեպերը, օրենքով սահմանված կարգով համապատասխան միջնորդությամբ դիմել է քննիչին:

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Ամրամ Մակինյանը Գարեգին Չուգասզյանի միջնորդությունը մերժել է հետեւյալ անհեթեթ պատճառաբանությամբ. «… վարույթն իրականացնող մարմինը չունի բավարար երաշխիքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության սահմանները լքելու պայմաններում Գարեգին Չուգասզյանը չի թաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

Բացի այդ՝ քննիչը Գարեգին Չուգասզյանին սպառնացել է, որ եթե նա հրապարակի այս մերժման որոշումը, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար:

Առողջ տրամաբանության տեսակետից անհավանական թվացող այս արարքները ոչ միայն բացահայտում են դրանց հեղինակների եւ կատարածու ծառաների մտավոր կարողությունները, այլեւ ցույց են տալիս քաղաքացիներին միայն որպես հպատակ տեսնող եւ հարկ եղած դեպքում նրանց պատանդի կարգավիճակում անժամկետ պահող հայաստանյան պատժիչ համակարգի բռնատիրական, սակայն ժամկետանց բնույթը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն արձանագրում է, որ վարչախմբի  ջղաձիգ քայլերն ընդամենը ուժեղացնում են օր առաջ իրենից ձերբազատվելու մեր վճռականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ