News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիան ձգտում է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների, բայց պատժամիջոցները վերացնելու ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Վիեննայում տոնական միջոցառման ժամանակ , որը նվիրված էր գերմանա-ավստրիական առեւտրային պալատի 60 ամյակին։

Մերկելը խոստովանել է , որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում են մի շարք ընկերություններ»։ «Դրա համար էլ մենք ուզում ենք հասնել քաղաքական շրջանակային պայմանների , որոնք հնարավորություն կտան վերացնել պատժամիջոցները»,-շեշտել է կանցլերը։

Սակայն նրա խոսքերով «հաշվի առնելով միջազգային իրավունքի լուրջ խախտումները ու Ուկրաինայի արեւելքում անկայուն իրավիճակը»՝ պատժամիջոցները հանելու պահը «ցավոք դեռ չի եկել»։

«Իրանի հետ համաձայնագրի օրինակով մենք տեսանք , որ կարելի է Ռուսաստանի հետ միակարծության հասնել»,- ասել է Մերկելը։ Նա հույս է հայտնել , որ Մոսկվան «կարեւոր դեր կկատարի Սիրիայում հակամարտության կարգավորման գործընթացում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ