News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից վերսկսելու է իր փողոցային պայքարը՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողներին ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Արտուշ Չիբուխչյանը;

«Բոլորին կոչ ենք անում  սեպտեմբերի 1-ին՝ ժամը 16:00-ին, գալ Սիրահարների այգի եւ միանալ մեր պայքարին: ՀԷՑ-ը ՓՄՁ-ներին  հոսանքի թանկացման հետ կապված պայմանագրեր է ստիպում ստորագրել, կոչ ենք անում ՓՄՁ-ներին նման փաստաթուղթ չստորագրել»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀԷՑ-ը նման քայլի գնալով կամ կարծում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, կամ էլ «թքած ունի» նախագահի տված խոստումների վրա:

Արտուշ Չիբուխչյանը նշեց, որ «Ոչ թալանին»  նախաձեռնությունն իր փողոցային պայքարը որոշ ժամանակով դադարեցրել էր, որպեսզի հասկանա, թե ինչ է իրականում ՀԷՑ–ում աուդիտը, եւ այժմ հասկացել է, որ հերթական անգամ ժողովրդին խաբել են:

«Այս անգամ գնալու ենք մինչեւ վերջ, քանի որ մեր 3 պահանջներից ոչ մեկը դեռ չի կատարվել: Կոչ ենք անում բոլոր այն ուժերին, որոնք նույն գաղափարի շուրջ են պայքարում, միանալ մեզ: Բաղրամյանի պայքարից շատ դասեր ենք քաղել, նույն սխալները չենք կրկնի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ