News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում այնպիսի պաղպաղակ են ստեղծել, որը չի հալչում: Այն կվաճառեն Ստաֆորդշիր կոմսությունում գտնվող զվարճանքի այգում:

 Պաղպաղակի բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ այն ջերմային մշակում է անցնում, ինչի շնորհիվ վանիլային կոնը երկար ժամանակ պահպանում է ձեւը, հաղորդում է  Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Mirror-ին:

Այս հյուրասիրությունը ստեղծվել է «նորարարական խոհանոցում»՝ շեֆ խոհարար Հեսթոն Բլյումենտալի փորձարկումների արդյունքում: Վերջինս հայտնի է նրանով, որ  սիրում  է իր «Ճարպոտ բադիկ» ռեստորանի հաճախորդներին կերակրել արտասովոր ուտեստներով: Օրինակ՝ տարբեր ժամանակներում ճաշացանկում հայտնվել է խխունջներից ապուր, խոզապուխտից պաղպաղակ, սեւ ձկնկիթ սպիտակ շոկոլադով, ինչպես նաեւ սուրճով ու սխտորով թխվածքաբլիթներ:

2013-ին ինժեներ Դեվիդ Էդվարդսը Հարվարդից այնպիսի պաղպաղակ է ստեղծել, որը կարող է չհալվել ութ ժամ շարունակ: Դա հնարավոր է դարձել ուտելի թաղանթի շնորհիվ. այն պատրաստված է կոկոսից, ընկույզից կամ գետնանուշից: Պաղպաղակը կոչվում  է WikiPearls  եւ վաճառվում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի մի քանի խանութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ