News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը վերանայել է 2016-ի ռուսական տնտեսության համար կանխատեսումները: Զրոյական աճի և լճացման փոխարեն, մասնագետներն այժմ սպասում են, որ տնտեսությունը կշարունակի կրճատվել և ՀՆԱ-ն նոր անկում կարձանագրի:  

Չինաստանի տնտեսական զարգացման դանդաղումը թույլ չի տա, որ հումքի համաշխարհային գներն աճեն, ինչը կնպաստի Ռուսական տնտեսության ավելի մեծ կրճատմանը, գրված է  Moody's-ի նորացված կանխատեսման մեջ: 

Moody's-ը Ռուսաստանը դասում է այն երկրների թվին, որոնց լրջագույն խնդիրներ են սպասում: Եթե կանխատեսման նախորդ տարբերակում նշվում էր, որ  2016-ին ՌԴ տնտեսության աճը զրոյական կլինի, ապա այժմ փորձագետները ՀՆԱ-ի 0,5%  կամ նույնիսկ 1,5% անկում են կանխատեսում:

Ռուսաստանի տնտեսության անկման պատճառների թվին  Moody's-ը հումքային գների ցածր մակարդակի հետ միասին դասում է ռուբլու շարունակվող անկումը, հաղորդում է  РБК-ը:

Երկրների  G20 խմբում Moody's-ի հաշվարկներով 2016-ին ընդհանուր աճը կկազմի    2,8%: Դա 0,3 տոկոսային կետով ցածր է  նախկինում կանխատեսվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ