News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջիկա երկու ամսվա ընթացքում Թուրքիայում կտրուկ սրացումներ կլինեն, որոնք կուղեկցվեն ավելի լայնածավալ գործողություններով: Այդ մասին օգոստոսի  28-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:  

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը առանձնանում է արկածախնդրական դրսեւորումներով:   «Արդարության եւ զարգացման կուսակցության գործունեությունը ղեկավարվում է Էրդողանի կողմից: Նա ուժեղ եւ խարիզմատիկ անձնավորություն է:  Հետպատերազմյան Թուրքիայում բացառիկ երեւույթ է, որ կուսակցությունն այսքան երկար ժամանակ պահպանում է իր դիրքերը», - նշել է Ռուբեն Սաֆրաստյանը: Մյուս կողմից, շարունակել է նա, Էրդողանի անհատականությունը շատ բացասական կողմեր ունի:

«Այդ մարդը շատ հաճախ լրիվ անկանխատեսելի քայլեր է անում: Երկրորդ, նա չափազանց փառասեր է: Դա իր հետքն է թողնում Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: Մի կողմից երկրի ներսում քաղաքական ճգնաժամ է, մյուս կողմից էլ՝ արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան գնալով ավելի շատ է  ներքաշվում մերձավորարեւելյան խնդիրների մեջ», - նշել է Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետի կարծիքով, Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել Մերձավոր Արեւելքի առաջատար երկրի, բայց դրա համար ներուժ չունի: Թուրքիայի տնտեսությունը, ավելացրել է Ռուբեն Սաֆրաստյանը- վերջին երկու տարվա ընթացքում աճ չի արձանագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ