News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անհայտ մարդիկ հրդեհել են Հյուսիս-արեւմտյան Գերմանիայի  Հարավային Սաքսոնիա տարածքում գտնվող փախստականների ճամբարը:

 Անհայտ մարդիկ «Մոլոտովի կոկտեյլը» նետել են առաջին հարկի պատուհանից ներս՝ այն սենյակի հարեւանությամբ, որտեղ իր երեք երեխայի հետ Զիմբաբվեից մի փախստական կին էր ապրում:  

Ոստիկանությունը կարծում է, որ հրդեհման պատճառ կարող է հանդիսացած լինել այլատյացությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով  Spiegel-ին:

Երեքհարկանի շենքում մոտ 30 փախստական է ապրելիս եղել: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Օգոստոսի 24-ի գիշերը հրդեհ էր տեղի ունեցել նաեւ գերմանական Ունտերվայսախ քաղաքում, որտեղ իշխանությունները պատրաստվում էին փախստականների ապաստան կազմակերպել: Տեղի ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ հրդեհման վարկածը:

Վերջին շաբաթվա ընթացում Գերմանիայում մի քանի միջադեպ է արձանագրվել, որոնցում արմատականորեն տրամադրված ցուցարարները փորձել են թույլ չտալ, որ փախստականներին տեղավորեն իրենց համար կառուցված ապաստաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ