News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայի իրավապահները օգոստոսի 28-ին խուզարկում են անցկացրել այն հիմնադրամի գրասենյակում, որը կապեր ունի «Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա» կուսակցության հետ, որը ղեկավարում է ինքնավար շրջանի կառավարության նախագահ Արթուր Մասը։

Իրավապահ մարմինները կասկածում են, որ CatDem հիմնադրամը խախտել է հակակոռուպցիոն օրենսդրությունը։ Օրվա ընթացքում նախատեսված են խուզարկումներ հիմնադրամի նաեւ մյուս գրասենյակներում ՝ Բարսելոնայում եւ Ժիրոնայում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա» կուսակցությունը կողմ է արտահայտվում Իսպանիայի կազմից դուրս գալուն։ Ավելի վաղ Մասը հայտարարել էր սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ