News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր, «Եդինայի Ռոսիա» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովն առաջարկել է Ռուսաստանում համառուսաստանյան մանկապատանեկան հայրենասիրական կազմակերպություն ստեղծել: Խորհրդային պիոներիայից այդ կազմակերպությունը կտարբերվի նրանով, որ բոլոր երեխաների համար պարտադիր կլինի դեռեւս մանկապարտեզի տարիքից:  

Պատգամավորն առաջարկում  է կազմակերպությունը կոչել   «Բարեգործների» կամ «Սուրբ Գեորգիի», իսկ դրա խորհրդանիշները Միլոնովի կարծիքով կարող են լինել սեւ-նարնջագույն գեորգիեւյան գույները եւ Հաղթական Գեորգիի դեմքը:

«Ներկայիս ժամանակները շատ բանով հիշեցնում են պատերազմական ժամանակաշրջանը: Որպես կանոն, հենց երիտասարդությունն է գտնվում գաղափարական զենքի խաչման կետում եւ դառնում է արեւմտյան քայքայիչ քարոզչության զոհը:  Այն բաները, որոնք 5–10 տարի առաջ հասարակությունում անընդունելի էին թվում, օրենքի ուժ են ստանում», - հայտարարել է Միլոնովը  «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, պետությունը պիտի ֆինանասավորի այդ շարժումը:

Աճող սերնդի դաստիարակության վերաբերյալ իր ծրագրերը Վիտալի Միլոնովն ուղարկել է Դմիտրի Մեդվեդեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ