News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում ընթանում են  սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում ավարտվել են սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման աշխատանքները, իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դրանք այս պահին դեռ շարունակվում են:

Հավելենք, որ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների եւ խոհանոցների ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման աշխատանքներ կիրականացվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

Տպել
Ամենաշատ