News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ռուսաստանը  գտնվում են մշտական կապի մեջ, եւ մշտապես երկու երկրների ուշադրության կենտրոնում են գտնվում երկկողմ համագործակցության արդիական հարցերը, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

Նա նկատել է, որ ընդհանուր առմամբ, երկու երկրների ղեկավարները հանդիպել են ավելի քան 30 անգամ: «Այս այցը, սակայն, առանձնահատուկ է, սա ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ ողջ հայ ժողովրդի մեծ բարեկամների պետական այց է»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, թե հանդիպման ընթացքում հաստատվել է երկկողմ ռազմավարական համագործակցությունը շարունակելու երկու երկրների ձգտումը, ինչը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ռուսաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի շահերից:

Սերժ Սարգսյանը նկատել է նաեւ, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողն է: Հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումների բաժինը կազմում է 60 տոկոս կամ ավելի քան 500 մլն դոլար, իսկ 2010թ. առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով: Սերժ Սարգսյանը հաղորդել է, որ համագործակցությունը շարունակվելու է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում:

«Ռուսաստանի ղեկավարի հետ պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը ՀԱՊԿ-ի, ԵՎՐԱԶԵՍ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ կառույցների շրջանակներում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ