News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

XXI դարի վերջին Հայաստանի բնակչության թիվը կարող է կրճատվել մինչեւ 1,8 միլիոն: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի՝ 2015 թվի համար նախատեսված  «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցում:

Եթե  2015 թվին Հայաստանի բնակչության թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, գնահատվում է 3 միլիոն 18 հազար, ապա ենթադրվում է, որ 2030-ին այդ թիվը կլինի 2 միլիոն 993 հազար, իսկ 2050-ին՝  2 միլիոն 729 հազար, 2100-ին էլ կհասնի 1 միլիոն 793 հազարի:

Ինչպես օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, գնահատականները հիմնված են արտագաղթի ներկայիս տեմպերի վրա

«Իհարկե, դժվար է կանխատեսել, թե ապագայում ինչ կլինի: Օրինակ, 70-ականներին մենք կանխատեսում էինք անում, ըստ որի 2000-ին Հայաստանի բնակչության թիվը  պիտի  հասներ 4,2 միլիոն մարդու: Իսկ թե իրականում ինչ եղավ, դուք ինձնից վատ չգիտեք:

Այնպես որ, կանխատեսումը կանխագուշակում չէ, այլ ենթադրություն: Մեր դեպքում դա զգուշացում է այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե ամեն ինչ շարունակվի ինչպես որ կա եւ ամեն տարի Հայաստանից   30-35 հազար մարդ հեռանա», - հայտարարել է Եգանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ