Հայաստանի տարածքում, օգոստոսի 29-ին շրջանների մեծ մասում, գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` արեւմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 29-ին առավելապես գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +25+27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,
Կոտայքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,
Լոռիում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+20,
Տավուշում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +16+21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+27,
Արարատում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+27,
Արմավիրում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+27,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +19+22,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+17,
Արցախում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +17+20: