News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկա տասնամյակի ընթացքում Հայաստանում կարող է էապես փոխվել բնակչության տարիքային կազմը։ Այս մասին օգոստոսի 28-ին լրագրողներին հայտարարեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը։

Նշենք, որ 2015թ. ՄԱԿ- ի կազմած «Համաշխարհային բնակչության հեռանկարները» զեկույցի համաձայն՝ 2100թ. Հայաստանի բնակչությունը 3 մլն 18 հազարից կնվազի մինչեւ 1 մլն 793 հազարի։ Միաժամանակ բնակչության միջին վերարտադրության աճը 1.55-ից կդառնա 1.79։

Այդուհանդերձ դա պակաս է 2.1 ցուցանիշից, որն անհրաժեշտ է հասարակ վերարտադրության համար։

Ինչպես նշեց ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, կյանքի տեւողության աճը հաշվի առնելով, հասարակ վերարտադրության կարելի է հասնել նաեւ 1.7-1.8 ցուցանիշի մակարդակի վրա։ Տարեց եւ ծեր մարդկանց հաշվին բնակչության թիվը, որը նախկինում պակասում էր, կպահպանվի, հավելեց նա։

«Հնարավոր է, բայց այստեղ կա մի բայց։ Որակապես կփոխվի տարիքային կազմը։ Հանրապետությունում ավելի շատ կլինեն ոչ միայն տարեց մարդիկ, այլեւ կավելանա  80 տարեկանից բարձր մարդկանց թիվը։ Իսկ դրանք մարդիկ են, որոնք չեն կարող հոգալ իրենց մասին։ Այսինքն՝ աշխատունակ բնակչությունը ստիպված  է լինելու ավելի շատ հոգալ ծերերի մասին եւ ոչ թե երեխաների»,- հակաճառեց Եգանյանը։

Նշենք, որ զեկույցի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի բնակչության միջին տարիքը 2100թ. ներկայիս 34.6-ից կհասնի 50.5, իսկ կյանքի միջին տեւողությունը 75.4-ից կհասնի 85.8-ի։ 80 տարեկանից բարձր բնակիչների տոկոսը ներկայիս 2.9-ից կդառնա 14.9, իսկ 60-80 տարեկան մարդկանց տոկոսը՝ 16.3-ից 38.2։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ