News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է տարածքային վաճառքի մասնագետների հավաքագրման մասին՝ ինտերնետ ծառայությունների, մասնավորապես, FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության վաճառքի ծրագրում աշխատելու համար:

Աշխատանքը հիմնականում նախատեսված է ուսանողների համար: Այն ենթադրում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության տարածքային վաճառք Երեւան քաղաքի տարբեր շրջանների բազմաբնակարան շենքերի բնակիչներին: Ճկուն աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է ընձեռում համատեղել ուսումը եւ աշխատանքը, վաստակել գումար, ինչպես նաեւ անվճար մասնակցել վերապատրաստման դասընթացներին, ստանալ աշխատանքի արժեքավոր փորձ եւ կարիերայի աճի հնարավորություն երկրի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունում:

«FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է: Այն արդեն հասանելի է Երեւանի հինգ շրջանների բնակիչներին եւ սա դեռ ամենը չէ: Beeline ժամանակակից գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետն շուկայում լավագույն առաջարկներից է, եւ մենք շարունակաբար աշխատում ենք այն հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակով հրավիրում ենք շփվող, նպատակասլաց եւ ինքնավստահ ուսանողներին փորձելու իրենց ուժերն այս ծրագրում եւ դառնալու Beeline թիմի մի մասը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Ինքնակենսագրականների ներկայացման վերջնաժամկետն է 2015թ.-ի սեպտեմբերի 15-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ