News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության ամբողջ կազմը չէ, որ ուրախ է սահմանադրական բարեփոխումների նախագծով առաջարկող խորհրդարանական կառավարմանը, փոփոխությունն անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին։ Այս մասին այսօր՝օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Արմեն Աղայանը։

«Սա ավելի շատ պետք է Սերժ Սարգսյանին, բայց ժառանգորդները, ովքեր հավակնում էին նախագահ դառնալ, հիմա պիտի տխուր վիճակում հայտնվեն, որովհետեւ երբ իրենց հերթը եկավ նախագահի պաշտոնը զբաղեցնելու, Սերժը որոշել ա իրա հետ տանի պաշտոնը»,-ասաց Աղայանը։

Արմեն Աղայանը խոսքով՝ եթե անգամ սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը ընդունվի, ապա երկար կյանք չի ունենա․ «Սահմանադրությունը կունենա հինգ տարվա, առավելագույնը` տասը տարվա կյանք։ Հաջորդ իշխանությունը, որ հերթական ցնցումներից հետո կձեւավորվի, արդեն իր հագով մի հատ նոր կոստյում է կարելու, հագցնի հայկական պետությանը»։

Արմեն Աղայանը կարծում է, որ հիմա Հանրապետական կուսակցությունում ցնցումներ կան՝ պայմանավորված Սերժ Սարգսյանին փոխարինողի ընտրությամբ։

«Ցնցումներ կան Սերժ Սարգսյանի ժամկետն ավարտվելու եւ ժառանգորդի փաստացի չգոյության պայմանններում։ Հիշեք` քոչարյանական ժամանակներում բոլորս գիտեինք, որ իշխանության է գալու Սերժ Սարգսյանը, իսկ այսօր  ոչ մեկ չի կարող անուն տալ, թե ով է փոխարնելու։ Հետեւաբար, սա արդեն ցնցումներ է ստեղծում Հանրապետական կուսակցությունում, ստեղծում որոշակի մրցակցային իրավիճակներ»,- նշեց Աղայանը։

Արմեն Աղյանը կոչ արեց համագործակցել սահմանադրական բարեփոխումների ներկայացրած նախագծի  դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նախագահին կից հատուկ հանձնաժողովը օգոստոսի 20-ին որոշում է կայացրել հաստատել սահմանադրական բարեփոխումների եւ հիմնավորումների նախագիծը եւ ներկայացնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:  Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը  Հայաստանի Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս շաբաթվանից նախագահը Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ է անցկացրել սահմանադրական փոփոխությունների  նախագծում արձանագրված մոտեցումների վերաբերյալ: Նախագահը փորձագիտական հանձնախմբին նաեւ հանձնարարել է շարունակել Վենետիկի հանձնաժողովի հետ երկխոսությունը այն կետերի շուրջ, որոնց առիթով հանձնաժողովը նախնական կարծիք էր հայտնել և որոնց վերաբերյալ առայժմ համաձայնեցված լուծում չի գտնվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ