Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 12, յուրացման 2 եւ կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի, գողության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: