News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավկորեացի դիզայներ Չան Վու Սոկն առաջարկել է փոխել սուրճի պլաստմասե բաժակների ձեւը, որոնք սովորաբար օգտագործվում են դրսում այդ ըմպելիքը վայելելու համար։ Նրա գյուտը կրկնօրինակում է մարդկային քթի եւ շուրթերի ձեւը, ինչը նման բաժակին հպվելը համբույրի նման է դարձնում։

Դիզայների խոսքով՝ եթե մարդիկ մեկ գավաթ սուրճ կարող են ըմպել ամեն առավոտ, ապա համբույրների դեպքում գործն այդքան էլ հեշտ չէ։ Իր գյուտը նա անվանել է Kiss Out։

Դեռեւս այս գյուտը ներկայացվել է ընդամենը մի քանի նմուշով, բայց կորեուհին հույս ունի ապագայում պայմանագիր կնքել որեւէ ընկերության հետ եւ սերիական արտադրություն սկսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ