News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ակադեմիական շրջանակների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խումբն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովին կոչ է անում հրապարակել անկախ հետաքննության արդյունքներն այն մասին, արդյո՞ք Ադրբեջանը վճարել է մի շարք օրենսդիրների այցը Բաքու եւ արդյո՞ք այդ հարցում խախտվել են Ներկայացուցիչների պալատի կանոնները: Այս մասին գրում է «Foreign Policy» պարբերականը:

Հունվարին Կոնգրեսի Էթիկայի գրասենյակը, որն անկախ մարմին է, հետաքննություն էր նախաձեռնել Կոնգրեսի 10 անդամների եւ 32 աշխատակիցների՝ 2013 թվականին Բաքու կատարած այցի առիթով: Մայիսին այն զեկույց էր ներկայացրել Էթիկայի հանձնաժողով: Իսկ Հանձնաժողովը հուլիսի 31-ին հայտարարել էր, որ իր սեփական հետաքննությունն օրենսդիրների եւ նրանց աշխատակիցների կողմից որեւէ խախտում չի բացահայտել, եւ հրաժարվել էր հրապարակել Էթիկայի գրասենյակի զեկույցը:

«Public Citizen» տեղեկատվական-քարոզչական խմբի անդամ Քրեյգ Հոլմանն ասել է, որ առաջին անգամ Էթիկայի հանձնաժողովը չի հրապարակել Կոնգրեսի գործող անդամների մասին Էթիկայի գրասենյակի զեկույցը՝ նշելով, որ դա կարող է խիստ վնաս հասցնել Գրասենյակի վարկանիշին:

Խոսքը Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամների մասին է. Ռուբեն Ինոհոսա, Դեննի Դեւիս, Ջիմ Բրայդենսթայն, Թեդ Պո, Շեյլա Ջեքսոն Լի, Իվեթ Քլարք, Միշել Լուհան Գրիշեմ, Լեոնարդ Լանս եւ նախկին կոնգրեսական Սթիվ Սթոքման: Նրանցից Քլարքն Էթիկայի հանձնաժողովի միակ անդամն է:

Ուղեւորության շուրջ վեճերի պատճառը «The Washington Post»-ի հաղորդագրությունն է 2015 թվականի մայիսի 13-ի Էթիկայի գրասենյակի գաղտնի հետաքննության մասին, որի համաձայն՝ «օրենսդիրներն ու նրանց աշխատակիցները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել վճարված ուղեւորությունների, մետաքսե շարֆերի, թեյի բյուրեղապակե սպասքի եւ ադրբեջանական գորգերի տեսքով՝ 2.500-ից մինչեւ 10.000 դոլարի չափով»: Հաղորդվում էր նաեւ, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ԱՄՆ-ում տեղակայված ոչ առեւտրային կազմակերպության միջոցով 750 հազար դոլար է փոխանցել՝ համաժողովին մասնակցության համար համար ֆինանսավորումը թաքցնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ