Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է բրիտանական VICE NEWS հեռուստաընկերության լրագրողներին։
Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանական VICE NEWS հեռուստաընկերության լրագրողները այցել են Դիարբեքիր՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, որի ընթացքում ոստիկանությունը հետապնդել է նրանց եւ ձերբակալել 2 լրագրողներին եւ նրանց թարգմանչին։
Նշենք, որ ավելի վաղ Դիարբեքիրի ոստիկանները ձերբակալել էին հոլանդացի լրագրողի, ում մեղադրում էին ահաբեկչական կազմակերպության (PKK) Օգտին քարոզչություն անելու մեջ, սակայն դատարանը նրան անմեղ էր ճանաչել։