News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Ուտտար- Պրադեշ նահանգի գյուղացիները որոշել են դաժանաբար պատժել երկու աղջիկներին ՝ նրանց եղբոր «անբարոյական վարքագծի» համար։ Գյուղի մեծերի ժողովի ժամանակ քույրերին դատապարտել են բռնաբարության, հայտնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Մահացու վտանգը սպառնում է 23-ամյա Մինաշկի Կումարիին ու նրա 15 ամյա քրոջը։ Աղջիկները ու նրա ընտանիքը, որը դալիտների (անձեռնմխելիների) կաստայից է, ստիպված են եղել փախչել հայրենի գյուղից։ Վախենալով իրենց կյանքի համար հիմա նրանք թաքնվում են Դելիում։

Այդ աղջիկները վտարանդի են դարձել այն բանից հետո, երբ նրանց եղբայրը ՝ Ռավին, սիրահարվել է մի աղջկա ջատերի հողագործական կաստայից, որն ավելի բարձր է համարվում։ Մարտ ամսին երիտասարդը փախել է իր սիրեցյալի հետ, ում դրանից մեկ ամիս առաջ բռնի ամուսնացրել էին մեկ այլ մարդու հետ։ Իսկ Ռավիի արարքից վրդովված համագյուղացիները որոշել են ինքնադատաստան տեսնել նրա քույրերի հետ։

Մայիսի 24-ին Կումարի ընտանիքը, զգալով վտանգը, փախել է գյուղից։ Բարկացած գյուղացիները վեց օր հետո քանդել են նրանց լքված տունը։ Իսկ հուլիսի 30-ին գյուղի տղամարդկանց խորհուրդը որոշել է, որ Մինակշին ու նրա քրոջը պետք է վերադարձնել, իսկ հետո բռնաբարել, մրոտել նրանց դեմքը ու նրանց մերկացած վիճակում դնել ընդհանուր տեսության, հայտնում է NEWSru.com-ը ՝ վկայակոչելով The Daily Mirror-ը։

Օգոստոսի 5-ին Մինակշին դիմել է Հնդկաստանի Գերագույն դատարանին ՝ խնդրելով իրեն պետական պաշտպանություն տրամադրել։ Արդարադատության աշխատակիցները աղջկա դիմումը ուղարկել են Ուտտար – Պրադեշ նահանգի ադմինիստրացիա։ Այնտեղ դիմումը պետք է քննեն մինչեւ սեպտեմբերի 15-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ