News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի ռազմաօդային ուժերը ծառայության են վերցրել կապիկների։ Բանն այն է, որ թռչունները չինական օդային բազաները շրջապատող ծառերի վրա բներ են հյուսում, ինչի պատճառով բազայի օդային տարածքը լի է թռչուններով, որոնք ընկնում են օդանավերի շարժանիվների մեջ եւ կարող են հանգեցնել լուրջ աղետների։

Թռչունների դեմ պայքարելու համար գործի են դրվել մակակաները։ Ճարպիկ կենդանիները բարձրանում են ծառերը եւ քանդում բները։ Զինվորականների խոսքով՝ դրանից բացի, կենդանիների հոտը մնում է ծառերի վրա վանում որոշ թռչունների, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Այսօրվա դրությամբ պոչավոր մարտիկները Պեկինից ոչ հեռու գտնվող ավիաբազայի տարածքում մոտ 180 բույն են քանդել։ Իրենց աշխատանքի դիմաց կենդանիները հրահանգիչներից խնձոր ու քաղցրավենիք են ստանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ