News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի սահմանադրության մեջ ապակենտրոնացմանն ուղղված փոփոխությունների նախագիծը չի հանգեցնի ոչ դաշնայնացման, ոչ էլ որեւէ տարածաշրջանի հատուկ կարգավիճակ տալու: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ելույթ ունենալով Կիեւում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ-Համերաշխություն» եւ «ՈւԴԱՌ» կուսակցությունների համատեղ համագումարի ժամանակ:

«Ոչ մի դաշնայնացում, ոչ մի կարգավիճակ: Եվ հենց հանուն դրա մենք պետք է քվեարկենք երկուշաբթի (օգոստոսի 31-ին) խորհրդարանում եւ հենց այդպես մենք կբացահայտենք այդ սուտը եւ կպաշտպանենք Ուկրաինայի միատարր կարգավիճակը»,-ասել է նախագահը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Պորոշենկոյի խոսքով, առաջարկվող սահմանադրական փոփոխությունը չեղյալ է համարում Ուկրաինայի սահմանադրության 92-րդ հոդվածը, որը սահմանում է Կիեւի կարգավիճակը որպես մայրաքաղաք, ինչպես նաեւ երկրի առանձին քաղաքների կարգավիճակը:

«Սրանից փորձում են օգտվել: Երեկ Զապորոժյան խորհուրդը որոշում է կայացրել, որ իրենց նույնպես կարգավիճակ է պետք, եւ իրենք գործելու են Սահմանադրության 92-րդ հոդվածի հիման վրա»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ