News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայուհի Ռաքել Մելիքյանը մոտ մեկ շաբաթ անց է կացրել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում, որպեսզի ծանոթանա տեղի մշակույթին։ Ինչպես հայտնում է Pacific News Center-ը, նա հանդիպել է գյուղապետերի եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց առաջարկելով Գուամի ներկայացուցչի եւ մի խումբ երեխաների համար ճանապարհորդություն կազմակերպել դեպի Հայաստան, որպեսզի նրանք հայ երեխաներին ծանոթացնեն Գուամի մշակույթին։

Մասնավորապես Մելիքյանն առաջարկում է, որ Գուամի երեխաները մասնակցեն Բարեկենդանի տոնակատարությանը, որն անցկացվում է Մեծ պահքի վերջին կիրակի օրը։ Հայերը, չամորոյի մշակույթի նման, տոնակատարությունները նշում են առատ սեղանների, պարերի եւ մշակութային միջոցառումների միջոցով։

Կինը նաեւ նշել է, որ ինքը քննարկումներ է տանում Հայաստանի հյուպատոսության հետ եւ հույս ունի ամուր կապ հաստատել՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի ու Գուամի միջեւ սերտ կապերը, քանի որ Ռուսաստանում մեծ թվով հայեր են ապրում։ Նրա կարծիքով՝ Գուամն ու Հայաստանը անցել են իրենց պատմության բարդ էջերով եւ պահպանել իրենց մշակույթը։ Եթե այս առաջարկն արդյունավետ լինի, ապա դա առաջին դեպքը կլինի, երբ Գուամը կմասնակցի հայկական տոնակատարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ